Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Էկոնոմիկայի նախարարության խոսքն ավիաընկերությունների համար օրենք չէ

Էկոնոմիկայի նախարարության խոսքն ավիաընկերությունների համար օրենք չէ
21.07.2015 | 01:50

Ամառը կես եղավ, բայց ավիատոմսերի գինը ոչ միայն չնվազեց, այլև բարձրանում է։ Կառավարության անցած նիստում վարչապետը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել շուկայում։ «Ի՞նչ ժամկետներում պետք է ուսումնասիրությունն իրականացնենք»,- փորձեց ճշտել նախարարը նիստի ավարտին, թեև հանձնարարականը եղավ նիստի սկզբում։ Նախարարի հարցին վարչապետն արձագանքեց. «Կարևորը շուտ սկսեք աշխատանքները»։ Ինչ խոսք, աշխատանքների շուտափույթ իրականացումը կարևոր հարց է հատկապես արձակուրդային սեզոնին։ Սակայն արդյո՞ք էկոնոմիկայի նախարարությունն ի զորու կլինի լուծելու տոմսերի գնի խնդիրը, քանի որ Հայաստանը որդեգրել է բաց երկնքի քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ հայաստանյան ավիաշուկայում գործող ավիաընկերություններն օտարերկրյա են, այսինքն՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունեն։
Իսկ այն, որ հայաստանյան օրենքներն օտարերկրյա ընկերությունների համար «ավտարիտետ» չեն, փաստեց նաև «Օդերևութաբանական ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը։ «Որոշ ավիաընկերություններ չեն օգտվել օդերևութաբանական ծառայությունից, այդ իսկ պատճառով առաջարկում ենք այդ ծառայությունից օգտվելը դարձնել պարտադիր պայման և փոփոխություն մտցնել օրենքում»,- նիստում առաջարկեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ինչն էլ հաստատեց գործադիրը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ